Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ում կորոնավիրուսի համավարակը գրեթե ավարտվել է

21:58   05 Հունիս 2020    361

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երկրում կորոնավիրուսի համավարակը գործնականում ավարտվել է։

«ԱՄՆ-ում կորոնավիրուսի համավարակը գործնականում անցյալում է»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Թրամփը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Սպիտակ տան ղեկավարը նաև նշել է, որ երկրում արդեն պատրաստ են կորոնավիրուսի դեմ 2 մլն պատվաստանյութ մատակարարել։

«Պատվաստանյութերի առումով հսկայական առաջընթաց է արձանագրվում։ Մենք արդեն պատրաստ ենք 2 մլն պատվաստանյութ մատակարարել, եթե դրանք հաջողությամբ անցնեն անվտանգության ստուգումը»,- ասել է Թրամփը։

Նրա խոսքով՝ պատվաստանյութերի վրա աշխատում է մինչև 7-8 ընկերություն։

ԱՄՆ-ում վերջին շրջանում կորոնավիրուսի դեպքերի անկում է նկատվում։ Վերջին տվյալներով՝ երկրում արձանագրվել է կորոնավիրուսի 1.927.961 դեպք, որոնցից 110.329-ը՝ մահվան ելքով։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները