Facebook-ը չի հայտնաբերել օտարերկրյա միջամտություն ԱՄՆ-ում բողոքի ցույցերի կապակցությամբ

09:22   06 Հունիս 2020    264

Facebook ընկերությունը հայտարարել է, որ չի հայտնաբերել աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանության պատճառով ԱՄՆ-ում բռնկված բողոքի ցույցերի կապակցությամբ օտարերկրյա միջամտության մասին ապացույցներ, հաղորդում է Reuters-ը:

«Մենք ակտիվորեն փնտրել ենք եւ դեռեւս չենք տեսել ո՛չ օտարերկրյա միջամտություն, ո՛չ համակարգված վարքագիծ երկրի ներսում՝ ուղղված այդ ցույցերին»,-լրագրողներին հայտարարել է ընկերության կիբերանվտանգության քաղաքական հարցերով ղեկավար Նաթանիել Գլեյթերը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Մենք ցանկանում ենք նախազգուշացնել մարդկանց զերծ մնալ օտարերկրյա միջամտության մասին եզրակացություններից առանց ակնհայտ ապացույցների»,-ընդգծել է նա:

Ավելի վաղ ԱՄՆ գլխավոր դատախազ Ուիլյամ Բարը հայտարարել էր, որ օտարերկրյա խմբերն անցկացնում են արշավներ Համացանցում ապատեղեկատվություն տարածելու ուղղությամբ, «որոնք նման են գործողություններին, որոնք Ռուսաստանն անցկացրել է 2016 թվականին ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների ժամանակ ամերիկյան հասարակությունում տարաձայնություններն ավելացնելու համար»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Facebook  


Վերնագիրի այլ պիտակները