Կիևում ցուցարարները պահանջում են ՆԳՆ ղեկավար Ավակովի հրաժարականը

09:40   06 Հունիս 2020    228

Կիևում հարյուրավոր ցուցարարներ պահանջում են Ուկրաինայի ՆԳՆ ղեկավար Արսեն Ավակովի հրաժարականը:

Ցուցարարները Գերագույն ռադայի շենքի մոտ, պատգամավորների առջև Ավակովի ելույթի ժամանակ, ծխե նռնակներ և հրավառություն են կիրառել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Վերջին օրերին Ուկրաինայի ՆԳՆ ղեկավարը կտրուկ քննադատության է ենթարկվել: Պատգամավորները հայտարարել են, որ նախարարությունը ղեկավարելու վեց տարիների ընթացքում նա չի կարողացել արմատախիլ անել ոստիկանության համակարգում տեղ գտած չարաշահումները, իրականացնել բարեփոխումներ և վերականգնել օրենքների կիրառության և երկրի ամբողջ տարածքում կարգուկանոնի պահպանման արդյունավետությունը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ուկրաինական ծառայությունը:

Սակայն, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ՆԳն ղեկավարին անվանել է «իսկապես ուժեղ նախարար», այդպիսով աջակցելով Ավակովին՝ ի պատասխան խորհրդարանականների քննադատության:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ուկրաինա  


Վերնագիրի այլ պիտակները