Բրիտանիայի առողջապահության նախարարը մարդկանց հորդորել է չմասնակցել ռասիզմի դեմ ցույցերին

10:12   06 Հունիս 2020    246

Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարար Մեթ Հենքոքը մարդկանց կոչ է արել շաբաթ և կիրակի օրերին չմասնակցել ռասիզմի դեմ կազմակերպվող խոշոր ցույցերին, հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը:

Հենքոքը նշել է, որ երկրում կորոնավիրուսի զոհերի թիվը գերազանցել է 40 հազարը, և հիվանդությունը շարունակում է լուրջ սպառնալիք ներկայացնել:

Բրիտանիայի առողջապահության նախարարը խորհուրդ չի տվել հավաքվել 6 հոգուց ավելի խմբերով:

Հիշեցնենք՝ օրեր առաջ Լոնդոնում տասնյակ հազարավոր մարդիկ էին մասնակցել ռասիզմի դեմ բողոքի ակցիային: Առիթն ԱՄՆ-ում ոստիկանի կողմից աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանությունն էր: Այսօր և վաղը ևս նման ցույցեր են նախատեսվում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բրիտանիա  


Վերնագիրի այլ պիտակները