Բրազիլիայի նախագահը սպառնացել է լքել ԱՀԿ-ն

10:24   06 Հունիս 2020    254

Բրազիլիան կարող է դիտարկել Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից դուրս գալու հարցն այն բանից հետո, երբ կառույցի ներկայացուցիչ Մարգարետ Հարրիսը սահմանափակումների վերացման ավելորդ շտապողականության վերաբերյալ նախազգուշացում է արել։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է երկրի նախագահ Ժաիր Բոլսոնարուն։

Պետության ղեկավարը սպառնացել է լքել ԱՀԿ-ն, եթե այն չդադարի լինել «պարտիզանական քաղաքական կազմակերպություն»։

Hayatsk.info

Հեշթեգներ: Բրազիլիա  


Վերնագիրի այլ պիտակները