Ֆինլանդիայում նախարարը հրաժարական է տվել հռետորական դասընթացների վճարման հետ կապված սկանդալի պատճառով

11:04   06 Հունիս 2020    234

Ֆինլանդիայի ֆինանսների նախարար Քատրի Կուլմունին հայտարարել է, որ հրաժարական է տալիս, քանի որ օգտագործել է հարկատուների գումարները հռետորական դասընթացները վճարելու համար։

Նա իր որոշման մասին հայտարարել է ուրբաթ օրը, մամուլի ասուլիսի ժամանակ, հաղորդում է Yle պարբերականը:

Նրա հրաժարականի պատճառը պետության հաշվին գնված հռետորական դասընթացների շուրջ սկանդալն է դարձել: Այս ծառայությունները բյուջեի վրա 50,000 եվրո են արժեցել:

Կուլմունին բացատրել է, որ իրեն ավելի շատ վստահություն է անհրաժեշտ եղել որպես նախարար հրապարակային ելույթներ ունենալու համար: Բայց նա ներողություն է խնդրել, մասնավորապես, այն բանի համար, որ դասընթացի շրջանակներում պատրաստվել է նաև կուսակցության համագումարում իր ելույթին, որը որևէ կապ չունի իր նախարարական գործունեության հետ։

Քաղաքական գործիչը ընդգծել է, որ հանրության արձագանքը ծախսված գումարի չափի մասին լրատվամիջոցներում հրապարակված տեղեկատվության նկատմամբ ծայրաստիճան բացասական է եղել, և հայտարարել է, որ ինքը գումարը պետական գանձարան կվերադարձնի իր սեփական գրպանից:

Միևնույն ժամանակ, Կուլմունին կմնա որպես «Կենտրոն» կուսակցության նախագահ: Կուսակցությունը հենց կիրակի ֆինանսների նոր նախարար կընտրի:

Վարչապետ Սաննա Մարին հայտարարել է, որ աջակցում է Կուլմունիին իր որոշման մեջ և «հարգում է նրան որպես անձ»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ֆինլանդիա  


Վերնագիրի այլ պիտակները