Կանադայի մայրաքաղաքում վարչապետ Թրյուդոն ծնկի է իջել հակառասիստական ցույցի ժամանակ

11:13   06 Հունիս 2020    276

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն և կառավարության անդամները մասնակցել են Օտտավայում կայացած հակառասիստական ցույցին:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին տեղեկացնում է CTV հեռուստաընկերությունը:

Նշվում է, որ ակցիան անցկացվում էր ի հիշատակ ամերիկացի սևամորթ Ջորջ Ֆլոյդի, ով մահացել էր ոստիկանի գործողությունների հետևանքով: Կանադայի վարչապետն ակցիային միացել էր կառավարության անդամների հետ անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ:

Ջասթին Թրյուդոն ծնկի էր իջել ակցիայի մյուս մասնակիցների հետ միասին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Կանադա  


Վերնագիրի այլ պիտակները