ԱՄՆ-ը ակնկալում է, որ Իրանը կպատասխանի միջուկային ծրագրի հարցով նոր առաջարկներին

11:51   06 Հունիս 2020    613

ԱՄՆ-ը ակնկալում է, որ Իրանը կպատասխանի միջուկային ծրագրի հարցով նոր առաջարկներին:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է Իրանի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուքը:

Նրա պնդմամբ՝ նոր գործարքը բխում է Իրանի ժողովրդի շահերից:

«Մենք կարծում ենք, որ մի շարք ծանրակշիռ պատճառներ կան, որ Իրանը նստի բանակցային սեղանի շուրջ: Նախագահ Թրամփը երեկ Twitter-ում գրառում է արել այն մասին, որ նոր գործարք կցանկանար Իրանի միջուկային ծրագրի հարցով: Նախագահը դիվանագիտության համար երկար տարիներ դուռը բաց է պահել: Մենք կցանկանայինք տեսնել, որ մեր դիվանագիտությանը պատասխանում են դիվանագիտությամբ»,-ասել է նա:

Ավելի վաղ Թրամփը հայտարարել է, որ Իրանում բանտից ամերիկացի Մայքլ Ուայթի ազատ արձակումը նշանակում է, որ Թեհրանի հետ գործարքը հնարավոր է:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները