Հնդկաստանն առաջ է անցել Իտալիայից կորոնավիրուսի դեպքերի թվով

12:32   06 Հունիս 2020    243

Հնդկաստանն առաջ է անցել Իտալիայից կորոնավիրուսի դեպքերի թվով՝ դառնալով աշխարհում 6-րդ երկիրը, որը տուժել է պանդեմիայից, հաղորդում է Associated Press-ը:

Հնդկաստանի առողջապահության նախարարությունը շաբաթ հայտնել է կորոնավիրուսով վարակման 9887 նոր դեպքերի մասին: Ընդհանուր առմամբ վարակվածների թիվը հասնում է 236 657-ի:

Նոր դեպքերի մեծ մասը գրանցվել է գյուղերում տասնյակ հազարավոր աշխատավոր միգրանտների վերադարձից հետ:

Միեւնույն ժամանակ, մասնակիորեն վերականգնվել է երկաթուղային հաղորդակցությունն ու ներքին ավիաչվերթները, բացվել են նաեւ խանութները: Առեւտրի կենտրոններն ու վանքերը պետք է բացվեն երկուշաբթի սոցիալական հեռավորությունը պահպանելու եւ կուտակումներից զերծ մնալու պայմանով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հնդկաստան  


Վերնագիրի այլ պիտակները