Թրամփը հայտարարել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծման մասին

13:06   06 Հունիս 2020    269

ԱՄՆ-ում ստեղծվել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը և պատրաստ է հիվանդների վրա փորձարկման:

Այս մասին ուրբաթ, հունիսի 5-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Պատվաստանյութերի հարցում հսկայական հաջողության ենք հասել։ Մենք ունենք ավելի քան 2 միլիոն պատվաստանյութ, որոնք պատրաստ են առաքման այն դեպքում, եթե անցնեն անվտանգության ստուգումները», – ասել է նա:

Թրամփի խոսքերով՝ Միացյալ Նահանգներում ութ ընկերություններ զբաղվում են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի և դեղերի մշակմամբ։

«Ըստ էության մենք պատրաստ ենք գործել, ինչ վերաբերում է դեղերի տեղափոխման ու լոգիստիկայի հարցերին։ Դեղերի առումով մեզ մոտ ամեն ինչ հիանալի է», – հայտարարել է նա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները