Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսից մահացությունների թիվը գերազանցել է 40 հազարը

13:20   06 Հունիս 2020    270

Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսից մահացությունների թիվը գերազանցել է 40 հազարը, գրում է BBC- ն:

«Այն օրը, երբ մահվան դեպքերը գերազանցեցին 40 հազարը, մեզ համար սգո օր դարձավ», – հայտարարել է Մեծ Բրիտանիայի Առողջապահության նախարար Մեթ Հենքոքը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հենքոքը հայտարարել է, որ մահացության համեմատաբար բարձր ցուցանիշները «ստիպում են կրկնակի վճռականություն դրսևորել վիրուսի դեմ պայքարում»:

Մեծ Բրիտանիայում ավելի քան 283 հազար մարդ է վարակվել կորոնավիրուսով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մեծ-Բրիտանիա  


Վերնագիրի այլ պիտակները