Հայտնի է, թե երբ տեղի կունենա ՕՊԵԿ+-ի նախարարական հանդիպումը

12:58   06 Հունիս 2020    299

ՕՊԵԿ քարտուղարությունը նախատեսում է ՕՊԵԿ+ գործարքի մանսակից պետությունների նախարարական հանդիպումը անցկացնել հունիսի ութին՝ շաբաթ օրը։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է ТАСС լրատվական գործակալությունը, իրավիճակին ծանոթ իր աղբյուրին հղում տալով։ Հիշեցնենք, որ ՕՊԵԿ+-ի նախարարական հանդիպման անցկացման ժամկետի հարցով տարաձայնություններ առաջացան այն բանից հետո, երբ հայտնի դարձան, թե գործարքի մայիս ամսվա կատարողականը ինչպես է ընթացել։

Պարզվել է, որ Իրաքը, Նիգերիան եւ Ղազախստանը ամբողջովին չեն կատարել իրենց քվոտաներով նախատեսված նավթի արդյունահանման ծավալների կրճատումը։ Դա առիթ է տվել, որ դժգոհեն Ռուսաստանն ու Սաուդյան Արաբիան եւ պահանջեն, որպեսզի հաջորդ հանդիպումը հրավիրել միայն իրավիճակը շտկելուց հետո։

Hayatsk.info

Հեշթեգներ: ՕՊԵԿ  


Վերնագիրի այլ պիտակները