Անջելինա Ջոլին ծննդյան օրվա առթիվ 200 000 դոլար է նվիրաբերել ռասիզմի դեմ պայքարին

14:06   06 Հունիս 2020    314

Հոլիվուդյան դերասանուհի, ռեժիսոր Անջելինա Ջոլին հունիսի 4-ին նշել է ծննդյան 45-ամյակը, ինչի կապակցությամբ 200 000 դոլար է նվիրաբերել սևամորթների և այլ ռասայի ներկայացուցիչների աջակցման ազգային ասոցիացիայի իրավական պաշտպանության հիմնադրամին, գրում է Harper's Bazaar-ը։

Դերասանուհին այդ կապակցությամբ նաև հայտարարություն է հրապարակել, որում ողջունել է կազմակերպության՝ արդարադատության ոլորտում իրականացրած բարեփոխումները։

«Խտրականությունն ու անպատժելիությունը ենթակա չեն հանդուրժման կամ արդարացման»,- գրել է Ջոլին։

«Ես հույս ունեմ, որ մենք կկարողանանք միավորվել՝ մեր հասարակության մեջ խորը կառուցվածքային խնդիրները լուծելու համար։ Ես աջակցում եմ NAACP իրավական պաշտպանության հիմնադրամի՝ ռասայական հավասարության, սոցիալական արդարության և հրատապ օրենսդրական բարեփոխումների կոչին»,- հավելել է Հոլիվուդի աստղը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Անջելինա-Ջոլի  


Վերնագիրի այլ պիտակները