Նիդերլանդները ԵՄ 12 երկրից կթույլատրեն տուրիստական հոսքը

14:27   06 Հունիս 2020    279

Նիդերլանդները հունիսի 15-ից հանում են սահմանային արգելքները ԵՄ 12 երկրից ժամանած տուրիստների համար, որոնք ունեն կորոնավիրուսային վարակի տարածման ցածր ցուցանիշներ։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է Նիդերլանդների կառավարությունը։ Մասնավորապես մուտքի սահմանները կբացվեն Բելգիայից, Բուլղարիայից, Գերմանիայից, Էստոնիայից, Իտալիայից, Խորվաթիայից, Լատվիայից, Լիտվայից, Լյուքսեմբուրգից, Պորտուգալիայից, Սլովենիայից եւ Չեխիայից ժամանած տուրիստների համար։

Բաց կլինեն նաեւ ռեստորանները, սրճարանները, հանգստյան գոտիները, բացօթյա ժամանցի այլ հաստատությունները, թանգարաններն ու մյուս մշակութային կառույցները։

Նշենք, որ Նիդերլանդներում կորոնավիրուսով վարակվածների թիվը մոտենում է 48 հազարի սահմանին, իսկ ընդհանուր մահացության թիվը կազմում է 6 հազար մարդ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Նիդերլանդ  


Վերնագիրի այլ պիտակները