Բայդենը ստացել է պատվիրակների անհրաժեշտ ձայները նախագահի թեկնածու առաջադրվելու համար

15:11   06 Հունիս 2020    274

ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը պատվիրակների բավարար քանակությամբ ձայներ է հավաքել ԱՄՆ նախագահի թեկնածու դառնալու համար։

Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Associated Press-ը և CBS News-ը հայտնել են, որ Ջո Բայդենը հավաքել է 1991 ձայն, որոնք անհրաժեշտ են Դեմոկրատական կուսակցության կողմից նախագահի թեկնածու առաջադրվելու համար։

Երեքշաբթի օրը մի շարք ամերիկյան նահանգներում և Կոլումբիայի շրջանում տեղի ունեցած նախնական ընտրությունների արդյունքներով՝ Բայդենն արդեն հավաքել է 1993 ձայն, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Նշենք, որ ապրիլի 8-ին դեմոկրատ սենատոր Բերնի Սանդերսը դուրս եկավ նախընտրական պայքարից, և Բայդենը դարձավ Դեմոկրատական կուսակցության միակ ներկայացուցիչը, որ կարող էր առաջադրվել նախագահի պաշտոնի համար։

Դեմոկրատական կուսակցության ազգային հավաքը տեղի կունենա օգոստոսին։ Այն հետաձգվել էր կորոնավիրուսի համավարակի պատճառով։ Հավաքի ընթացքում կուսակցությունը Բայդենին կառաջադրի որպես նախագահի թեկնածու։

ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփն արդեն ստացել է Հանրապետական կուսակցության թեկնածու դառնալու համար անհրաժեշտ ձայները։ ԱՄՆ նախագահական 59-րդ ընտրությունները տեղի կունանան նոյեմբերի 3-ին։

Hayatsk.info

Հեշթեգներ: Բայդեն   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները