ՌԴռի ԱՆ-ը գրանցել է կորոնավիրուս ունեցող ծանր հիվանդների բուժման համար նախատեսված դեղամիջոց

18:08   06 Հունիս 2020    295

Ռուսաստանի առողջապահության նախարարությունը շտապ ընթացակարգով գրանցման վկայագիր է տրամադրել նոր տեսակի կորոնավիրուսի հարուցիչով պայմանավորված հիվանդության բուժման համար նախատեսված «Լևիմիլաբ» (առևտրային անվանումը՝ «Իլսիրա») դեղամիջոցին։

«Դեղամիջոցը նախատեսված է այն ծանր հիվանդների համար, որոնց մոտ այսպես ասված «ցիտոկինային հողմ» է զարգանում․ դա վիրուսի դեմ օրգանիզմի հավելյալ բորբոքային ռեակցիան է, որը հյուսվածքների և օրգանների, մասնավորապես՝ թոքային հյուսվածքների վնասման, վարակի՝ հնարավոր մահվան ելքով ծանր ընթացքի է հանգեցնում։ COVID-19-ի բուժման ընթացքում «ցիտոկինային հողմի» զարգացման կանխումը շատ կարևոր է»,- ասվում է հաղորդագրության մեջ, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Նախարարությունից նաև նշել են, որ «Լևիմիլաբը» շտապ ընթացակարգով գրանցվել է կառավարության՝ արտարակարգ դրության ստեղծման սպառնալիքների և դրա չեզոքացման պայմաններում դեղամիջոցների օգտագործումը կարգավորող դրույթի համապատասխան։

Սկզբնապես «Լևիմիլաբ» դեղամիջոցը նախատեսված է եղել ռևմատոիդ արթրիտի բուժման համար։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները