Բացվել է աշխարհում առաջին՝ 24 կարատ ոսկով պատված հյուրանոց

18:23   06 Հունիս 2020    231

Վիետնամում բացվել է աշխարհում առաջին հնգաստղանի հյուրանոցը, որը ներսից և դրսից պատված է 24 կարատանոց ոսկով:

Հայտնի է, որ Dolce Hanoi Golden Lake հյուրանոցի 25 հարկանի շենքը գտնվում է Հանոյի կենտրոնում, որի ճակատային մասը՝ մոտ հինգ հազար քառակուսի մետր մակերեսով, ձևավորված է ոսկեզօծ նյութերով։ Հյուրանոցի կառուցումը տևել է 10 տարի, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հյուրանոցն ունի 342 համար, որոնք հարդարված են կայսերական ոճով`ոսկեզօծ կահույքով, լոգասենյակներով և դեկորով, ռեստորանով, բարերով և տանիքի վրա լողավազանով, որը նույնպես պատված է ոսկով: Հյուրանոցում մնալու մեկ օրվա արժեքը սկսվում է 250 դոլարից:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները