ԱՀԿ-ն վերանայել է դիմակ կրելու հարցով իր առաջարկությունը

18:38   06 Հունիս 2020    252

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը վերանայել է դիմակ կրելու հարցով իր առաջարկությունը։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարդկանց խորհուրդ է տալիս կրել բժշկական դիմակներ, երբ առկա է կորոնավիրուսի արագ տեմպերով տարածման վտանգ և չկա հնարավորություն հեռավորություն պահպանելու։ Այսինքն, այժմ կազմակերպությունը բոլորին խորհուրդ է տալիս դիմակներ կրել, բայց որոշակի դեպքերում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

ԱՀԿ ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսը պարզաբանել է, որ դիմակներ պետք է կրել, օրինակ՝ հասարակական տրանսպորտում, խանութներում կամ այլ վայրերում, ուր մարդիկ հաճախ են այցելում:

Նախկինում կազմակերպությունը ձեռնպահ էր մնացել համընդհանուր դիմակներ կրելու առաջարկությունից:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները