Բրազիլիայում կորոնավիրուսից մահացածների թիվը գերազանցել է 35 000-ը

19:02   06 Հունիս 2020    256

Բրազիլիան կորոնավիրուսից մահացածների ցուցանիշով երկրորդն է աշխարհում, սակայն զոհերի թվի աճի տեմպերը հուշում են, որ շուտով հարավամերիկյան երկիրը կարող է գերազանցել նաև Միացյալ Թագավորությանը հայտնվելով երկրորդ տեղում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ հայտնելով, որ Բրազիլիայում մեկ օրում կորոնավիրուսից մահվան 1005 նոր դեպք է գրանցվել՝ ընդհանուր ցուցանիշը հասցնելով 35 047-ի:

Բացի այդ, առողջապահության նախարարությունը հայտնել է վերջին մեկ օրում վարակման 30 830 դեպքի մասին: Ընդհանուր առմամբ, երկրում վարակվել է 645 771 մարդ:

Ավելի քան 212 մլն բնակչություն ունեցող երկրում մինչ օրս մոտ մեկ միլիոն թեստավորում է կատարվել:

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն հայտարարել էր, որ ԱՄՆ-ի հետևից իր երկիրը նույնպես կարող է դուրս գալ ԱՀԿ-ից:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները