ՕՊԵԿ-ի երկրները համաձայնեցրել են կրճատման գործող մակարդակի երկարաձգումը մինչեւ հուլիսի վերջը

19:13   06 Հունիս 2020    294

ՕՊԵԿ-ը նաեւ կհորդորի այն երկրներին, որոնք ապրիլին հաստատված պլանից չեն կրճատել արդյունահանումը 100%-ով, ամբողջավին կատարել իրենց պարտավորությունները հուլիս-սեպտեմբեր ամիսների ընթացքում։

Բացի այդ, հայտարարության մեջ նշվում է, որ ՕՊԵԿ+-ի նախարարական մոնիթորինգային հանձնաժողովը մինչեւ 2020-ի դեկտեմբեր ամեն ամիս նիստ կգումարի, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

ՕՊԵԿ-ի ընդամենը 10 երկրներ (կրճատումից ազատվել են Իրանը, Վենեսուելան եւ Լիբիան) են օրական 6 մլն բարելով կրճատում արդյունահանումը։

Դաշինքի բոլոր մասնակիցները արդյունահանումը մայիս-հունիս ամիսներին գումարային կրճատում են օրական 9,7 մլն բարելով։ Ավելի վաղ ՕՊԵԿ-ում ՏԱՍՍ-ի աղբյուրը պարզաբանել էր, որ Ռուսաստանը եւ Սաուդյան Արաբիան առնվազն մեկ ամսով համաձայնեցրել են այդ քվոտայի երկարաձգումը ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները