Բենքսին նոր աշխատանք է ներկայացրել՝ նվիրված ԱՄՆ-ի սևամորթ բնակչության վիճակին

19:48   06 Հունիս 2020    262

Բրիտանացի նկարիչ Բենքսին նոր աշխատանք է ներկայացրել, որը նվիրված է ԱՄՆ-ում սևամորթ բնակչության խնդիրներին:

Իր վերջին աշխատանքի լուսանկարը սթրիթ-արտի վարպետը հրապարակել է իր ինստագրամյան էջում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Լուսանկարին կից գրառման մեջ Բենքսին սևամորթ բնակչության ներկայիս վիճակը համեմատել է բնակարանի բնակիչների հետ, որոնց տունը ջուր է լցվել այն պատճառով, որ վերևի հարկում բնակվող սպիտակամորթների տանը խողովակ է պայթել:

«Դա սևամորթների խնդիրը չէ, դա սպիտակամորթների խնդիրն է: Եվ եթե սպիտակ մարդիկ այն չլուծեն, ինչ-որ մեկը պետք է բարձրանա վերև և բացի դուռը»,- գրել է նկարիչը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները