Պեկինի բնակիչներին 1,7 միլիարդ դոլար կբաժանվի գնումների համար

19:57   06 Հունիս 2020    291

Պեկինի իշխանությունները որոշել են աջակցել բնակչությանը և տնտեսությանը` բաժանելով վաուչերներ, որոնք կարող են ծախսվել գնումների համար:

Չինաստանի մայրաքաղաքի կառավարությունը որոշել է թողարկել արժեկտրոններ, որոնք ընդհանուր 12,2 միլիարդ յուան ​​(1,7 միլիարդ դոլար) են կազմում: Նշվում է, որ Պեկինը Չինաստանի առաջին քաղաքը չէ, որ անցկացնում է այսօրինակ ակցիա, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նախատեսվում է, որ վաուչերների այս բաշխումն իրականացվելու է չորս փուլով՝ հունիսի 6-ին, 13-ին, 20-ին և 27-ին: Հունիսի 6-ին Պեկինի բնակիչներին արդեն սկսել են բաժանել առաջին կտրոնները առցանց հարթակում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները