Պուտինը հանձնարարել է ՌԴ-ի գենետիկական տվյալների բազա ստեղծել

20:16   06 Հունիս 2020    288

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վարչապետ Միխայիլ Միշուստինին եւ «Կուրչատովի ինստիտուտ»-ի տնօրեն Ալեքսանդր Բլագովին հանձնարարել է գենետիկական տվյալների ազգային բազա ստեղծել:

Նշվում է, որ անհրաժեշտ է ապահովել գենետիկական տվյալների մշակման եւ պահպանման տեղեկատվավերլուծական համակարգի ստեղծումն ու գործունեությունը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Բացի այդ, հանձնարարվել է 2021 թվականից ապահովել այդ տեղեկատվավերլուծական համակարգի գործունեության եւ ստեղծման համար բյուջետային միջոցների տրամադրումը:

Պուտինը նաեւ հանձնարարել է գենետիկական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային մակարդակի հետազոտություններ անցկացնող լաբորատոր եւ գիտական սարքավորում ստեղծել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները