Վենետիկի Մեծ ջրանցքում լողալու համար գերմանացի զբոսաշրջիկներին տուգանել են և վտարել քաղաքից

20:34   06 Հունիս 2020    279

Իտալիայի Վենետիկ քաղաքի Մեծ ջրանցքում լողալու համար քաղաքային ոստիկանությունը երկու գերմանացի զբոսաշրջիկի է տուգանել ու վտարել քաղաքից։

«Երկու տղամարդ շորերը հանել ու թողել են Ռիալտո կամրջի մոտ, այնուհետև թռել են ջրի մեջ ու լողալով անցել Մեծ ջրանցքը։ Նրանցից յուրաքանչյուրը տուգանվել է 350 եվրոյի չափով, երկուսն էլ ստիպված են եղել լքել քաղաքը»,-հայտնել է ոստիկանության ներկայացուցիչը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Նշվում է, որ այս տուգանքը ջրանցքներում լողալու համար նախատեսված ստանդարտ պատիժ է, որը որևէ կերպ կորոնավիրուսային սահմանափակումների հետ կապ չունի։

Հայտնի է, որ Վենետիկից զբոսաշրջիկներին վտարել են դրույթի համաձայն, ըստ որի՝ իշխանություններն իրավասու են հասարակական կարգը պահելու համար մարդկանց քաղաքից վտարել։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները