Facebook-ը կվերանայի իր քաղաքականությունը՝ կապված պետության կողմից ուժի կիրառման եւ կոնտենտի մոդերացիայի հետ

20:58   06 Հունիս 2020    299

Facebook-ի համահիմնադիր Մարկ Ցուկերբերգը հայտարարել է, որ ընկերությունը կվերանայի իր քաղաքականությունը՝ կապված պետության կողմից ուժի կիրառման եւ կոնտենտի մոդերացիայի հետ:

Ավելի վաղ ընկերության քաղաքականությունը քննադատել են իր սեփական աշխատակիցները՝ կապված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հակասող գրառումների առնչությամբ անգործության հետ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ընկերության աշխատակիցներին ուղղված հայտարարության մեջ Ցուկերբերգը նշել է, որ Թրամփի գրառումների առնչությամբ որոշումը «զայրացրել, հիասթափեցրել եւ ցավ է պատճառել նրանցից շատերին»: Նա նաեւ մեկնաբանել է աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահից հետո սկսված բողոքի ակցիաների հետ կապված իրավիճակը:

«Մեր Սեւ հասարակության անդամներ, ես ձեզ աջակցում եմ: Ձեր կյանքերը նշանակություն ունեն: Սեւերի կյանքերը նշանակություն ունեն»,-նշել է նա:

Թրամփի գրառումներից մեկում ասվում էր. «երբ անկարգություններ են սկսվում, հրաձգություն է սկսվում»: Այդ գրառումը Twitter-ը գնահատել էր որպես բռնության քարոզչություն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները