ԱՄՆ Ա. գվարդիայի անդամ է ներգրավվել Ֆլոյդի սպանությունից հետո երկրով մեկ շարունակվող քաղաքացիական անհնազանդության զսպման գործընթացին

21:09   06 Հունիս 2020    276

ԱՄՆ-ում Ազգային գվարդիայի ավելի քան 43 000 անդամ է ներգրավվել Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո երկրի ողջ տարածքում շարունակվող բողոքի ցույցերի ժամանակ կարգուկանոնի պահպանմանը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին շաբաթ հաղորդվել է Ազգային գվարդիայի թվիթերյան էջում: Նշվում է, որ հատուկ գործողություններին մասնակցող զինվորականների թիվն ավելացել է 1800-ով:

«Ազգային գվարդիայի ավելի քան 43 300 անդամ է միացել 34 նահանգներում և Վաշինգտոնի շրջանում ուժային կառույցների գործուղություններին՝ աջակցելու նրանց քաղաքացիական անհնազանդության դեմ պայքարում, մինչդեռ գվարդիայի ավելի քան 37 000 զինվորներ և բանակայիններ շարունակում են աջակցել «Քովիդ-19»-ի դեմ պայքարին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները