Թրյուդոն Օտավայում ցույցի ժամանակ ծնկաչոք հարգել է Ֆլոյդի հիշատակը

22:16   06 Հունիս 2020    335

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն Օտավայում «Սեւերի կյանքերը նշանակություն ունեն» շարժման կազմակերպած ցույցի ժամանակ ծնկաչոք հարգել է զոհված աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի հիշատակը։

Ընդ որում, նշվում է, որ միջոցառման ժամանակ Թրյուդոն ելույթ չի ունեցել, նա միայն ծափահարել է եւ գլխով համաձայնություն արտահայտել ցույցի մյուս մասնակիցների ելույթներին, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Հաղորդվում է նաեւ, որ ժամանակ առ ժամանակ ամբոխից ի պաշտպանություն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդես գալու կոչեր են լսվել։

Հավաքի ժամանակ մեջոցառման մասնակիցները, այդ թվում՝ կանադացի վարչապետը, լռության 9 րոպեանոց ակցիա են անցկացրել, հենց այդքան ժամանակ է ոստիկանության սպա Դերեք Չովինը ծնկով խեղդել աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդին։


Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները