Բելառուսի համար նավթ տեղափոխող ամերիկյան տանկերը ժամանել է Լիտվա

22:27   06 Հունիս 2020    419

Ուրբաթ օրը՝ հունիսի 5-ի ուշ երեկոյան, Բելառուսի կողմից Միացյալ Նահանգներից նախկինում գնված նավթով բեռնված տանկերը ժամանել է Կլայպեդա նավահանգիստ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ 77 հազար տոննա Bakken տեսակի նավթով բեռնավորված նավը բեռնաթափման փուլում է: Հետագայում հումքը երկաթուղով կտեղափոխվի Նովոպոլոտսկի նավթավերամշակման գործարան:

Կոնցերնը հավելել է, որ սա տարեսկզբից այլընտրանքային մատակարարների կողմից իրականացված 12-րդ մատակարարումն է, ընդհանուր ծավալը գերազանցել է 1 միլիոն տոննան:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները