Ֆլոյդի մահից օգուտ քաղելու Չինաստանի փորձերն անհաջողության կմատնվեն․ Պոմպեո

22:48   06 Հունիս 2020    297

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Twitter-ի իր միկրոբլոգում Չինաստանի Կոմունիստական կուսակցությանը մեղադրել է աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահը սեփական քաղաքական նպատակներով օգտագործել փորձելու մեջ։

«Իր քաղաքական շահերի համար Ջորջ Ֆլոյդի ողբերգական մահը օգտագործելու Չինաստանի Կոմունիստական կուսակցության անսիրտ փորձերն անհաջողության կմատնվեն: Լավագույն ժամանակներում Պեկինը անողոք կերպով պարտադրում է կոմունիզմը: Ամենադժվար փորձությունների ժամանակ Միացյալ Նահանգները պահպանում են ազատությունը»,- գրել է նա:

Ավելի վաղ ԱՄՆ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ ենթադրել էին, ԱՄՆ ցույցերի հետ կապված, Չինաստանի միջամտության մասին, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Չինաստանն այդ մեղադրանքները հերքում է։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները