Ռուսաստանի ԱԳՆ-ը ժողովրդավարության վերաբերյալ «ցուցումների» ընտրանի կհրապարակի ԱՄՆ-ի համար

09:07   07 Հունիս 2020    268

Ռուսաստանի արտգործնախարարությունը կհրապարակի ընտրանի այն մասին, թե ինչպես է ԱՄՆ-ը վերջին 10 տարիներին «ամբողջ աշխարհին ժողովրդավարություն սովորեցրել», ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Ես ուզում էի ասել, որ մենք նույնպես «ձեռ առնել» գիտենք։ Եվ սա այն նույն, այսպես ասած, պատմական պահն է, երբ, անկեղծ ասած, երկընտրանք, այնուամենայնիվ, առաջանում է: Որովհետեւ, ես կրկին ուզում եմ ասել, հավանաբար, վաղը մենք հատուկ ընտրանի կստեղծենք ԱԳՆ սոցիալական ցանցերում, ԱԳՆ Facebook-ում:

Այնտեղ ամերիկացի մեր գործընկերներից շատ ավելի ուժեղ մեջբերումներ կան, թե ինչպես են նրանք սովորեցնում, բայց մենք կընտրենք, հավանաբար, թե վերջին 10 տարվա ընթացքում նրանք ինչպես էին ժողովրդավարություն սովորեցնում ամբողջ աշխարին: Ինչպես էին նրանք սովորեցնում, ցուցումներ տալիս, նկատողություն անում, հրապարակային մեղադրանքներ ներկայացնում: Դա նույնիսկ ձեռ առնել չէր»,- ասել է Զախարովան «Соловьев LIVE»-ի YouTube ալիքի եթերում՝ պատասխանելով այն հարցին, թե «ձեռ կառնի» արդյոք Ռուսաստանը Միացյալ Նահանգներին՝ անկարգությունների հետ կապված:

Ինչպես նշել է Զախարովան, ժողովրդավարության հարցում «ԱՄՆ-ի «ցուցումները» վերջին տարիներեին ծաղրանք էին այն երկրների հանդեպ, որտեղ ներքին խնդիրներ կային, քանի որ Վաշինգտոնը հայտարարություններ էր անում՝ տեսնելով այդ երկրներում իրավիճակը։

Նրա խոսքերով՝ ՌԴ ԱԳՆ-ը կհրապարակի ընտրանի ԱՄՆ-ի մասին, բայց ոչ ծաղրելու, այլ ապագայում հիշեցնելու համար։

«Քանի որ, երբ հաջորդ անգամ Վաշինգտոնը շատ ուզենա, իսկ դա բավական շուտ կլինի, ինչ-որ մեկին, այսպես ասած, ժողովրդավարության դասեր տալ եւ պատմել, թե ինչպես է պետք ապրել եւ հաղթահարել ներքին խնդիրները, հիշելու բան ունենա»,- ասել է Զախարովան՝ նշելով, որ ներկա պահին ԱՄՆ-ին ծաղրելու ժամանակը չէ, որովհետեւ ցույցերը այնտեղ իրական խնդիր են։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները