Ղազախստանի նախագահի խոսնակը վարակվել է կորոնավիրուսով

09:34   07 Հունիս 2020    286

Ղազախստանի նախագահի մամլո խոսնակ Բերիկ Ուալին հայտնել է, որ վարակվել է կորոնավիրուսով:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան գրառմամբ:

«Թանկագին ընկերներ, ցավոք պետք է տեղեկացնեմ, որ կորոնավիրուսի իմ վերջին թեստը դրական արդյունք է տվել՝ չնայած բոլոր նախազգուշական միջոցառումներին»,- գրել է վերջինս:

Խոսնակը տեղեկացրել է, որ հիվանդանոցում է գտնվում: Նրա խոսքով՝ նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաևը շարունակում է աշխատել սովորական ռեժիմով, նրա առողջությանը ոչինչ չի սպառնում:

Ղազախստանում կորոնավիրուսով վարակվել է 12 511 մարդ, մահացել՝ 53-ը, ապաքինվել՝ 7135-ը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ղազախստան  


Վերնագիրի այլ պիտակները