Տոկիոյում վերջերս կորոնավիրուսով վարակված բնակիչների մեծ մասը այցելել է զվարճանքի թաղամասեր

10:11   07 Հունիս 2020    251

Շաբաթ օրը Տոկիոյում հայտնաբերվել է COVID-19 վարակի քսանվեց նոր դեպք՝ արդեն երրորդ օրն անընդմեջ վարակների թիվը գերազանցում է 20-ը, Ճապոնիայում նոր դեպքերի թիվը 46 է:

Առողջապահության նախարարության եւ տեղական վարչակազմերի միասնական տվյալներն է հրապարակել NHK հեռուստաալիքը։

Ամբողջ ընթացքում Ճապոնիայում հիվանդացել է 17 876 մարդ, այդ թվում՝ փետրվարին երկրի ափերի մոտ կարանտինի կանգնած Diamond Princess զբոսաշրջային նավում 712 վարակվածները։

Տոկիոյում 26 վարակվածների կեսից ավելին՝ 16-ը, տղամարդիկ են, որոնք, պարզվել է, զվարճանքների թաղամասերի աշխատակիցներ կամ այցելուներ են, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Կորոնավիրուսից Ճապոնիայում մահացել է 929 մարդ: 99 մարդու վիճակը գնահատվում է որպես ծանր: Ապաքինվել է 15 626 մարդ: Հինգշաբթի օրվա տվյալներով՝ երկրում անցկացվել է կորոնավիրուսի 6999 PCR-թեսթ: Այս տվյալները սկսել են հրապարակել ընդդիմության եւ հասարակության կողմից իշխանությունների դեմ ուղղված քննադատությունից հետո՝ կապված թեսթերի անցկացման ցածր ցուցանիշների հետ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Տոկիո  


Վերնագիրի այլ պիտակները