ԱՄՆ-ը օգնություն է առաջարկել Ռուսաստանին Նորիլսկում վառելիքի արտահոսքը վերացնելու գործում

11:23   07 Հունիս 2020    285

ԱՄՆ Պետդեպարտամենտի ղեկավար Մայք Պոմպեոն մեկնաբանել է Նորիլսկում բնապահպանական արտակարգ իրավիճակը, որտեղ տեղի է ունեցել նավթամթերքի հսկայական ծավալի արտահոսք, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Սոցցանցում դիվանագետը հայտարարել է, որ ամերիկյան կողմը պատրաստ է օգնություն ցուցաբերել Ռուսաստանին վթարի հետևանքները վերացնելու գործում:

«Չնայած մեր տարաձայնություններին՝ Միացյալ Նահանգները պատրաստակամություն է հայտնում օգնելու Ռուսաստանին վերացնել այդ բնապահպանական աղետը և առաջարկում է տեխնիկական փորձաքննության աջակցություն»,- հայտարարել է Պոմպեոն:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները