«Կորոնավիրուսի վարակակիրների ամենաքիչը կեսի մոտ ախտանիշներ չկան». Ելենա Մալիշևա

11:31   07 Հունիս 2020    283

Ռուս բժիշկ և հեռուստահաղորդավարուհի Ելենա Մալիշևան հայտարարել է, որ կորոնավիրուսի վարակակիրների ամենաքիչը կեսի մոտ հիվանդության ախտանիշներ չեն լինում:

Այսպես նա պատասխանել է Instagram-ում իր հետևորդներից մեկի` այլ երկրներում կորոնավիրուսի առանց ախտանիշների վարակակիրների մասին հարցին:

«Իհարկե առանց ախտանիշների վարակակիրներ կան բոլոր երկրներում: Ավելին, երևում է, դրանք ամենաքիչը վարակիրների կեսն են»,-գրել է Մալիշևան:

Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 6 982 965 է, մահացել է 402 273 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 213 երկրում: Համաճարակի բռնկման մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել են դեկտեմբերի 31-ին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ելենա-Մալիշևա  


Վերնագիրի այլ պիտակները