Հունիսի 7-ը Սննդամթերքի անվտանգության համաշխարհային օրն է

12:36   07 Հունիս 2020    278

2018-ի դեկտեմբերին ՄԱԿ Գլխավոր ասամբլեան իր A/RES/73/250 բանաձեւով հունիսի 7-ը հռչակեց որպես Սննդամթերքի անվտանգության համաշխարհային օր (World Food Safety Day), գրում է Calend.ru-ն։

Մարդկության կայուն զարգացմանը հասնելու միջազգային հանրության առջեւ ծառացած նպատակներն անխախտորեն կապված են ոչ միայն լիարժեք եւ առողջ սնվելու, Երկրի տարբեր տարածաշրջաններում սովի խնդրի հաղթահարման, այլ սննդամթերքի անվտանգության ապահովման, ինչպես նաեւ առողջ ապրելակերպի սկզբունքներին հասնելու հետ։

Սննդամթերքի անվտանգությունը պետք է ապահովված լինի իր ստեղծման ողջ ուղու ընթացքում՝ աճելու վայրից, արտադրությունից մինչեւ մարդու սեղանը։ Այստեղ պետք է հաշվի առնվեն բուսատեսակների արտադրության ժամանակ պարարտանյութերի եւ վնասատուների դեմ պայքարի միջոցների անվտանգ օգտագործման, մսամթերքների, թռչնի ու ձկների անվտանգ արտադրության, ինչպես նաեւ ճիշտ տեղափոխման, պահեստավորման ու վերամշակման գործոնները։ Այս բոլոր փուլերում սահմանված նորմերի խախտումները կարող են հանգեցնել մարդու առողջության համար վտանգ ներկայցնող սննդամթերքի առաջացմանը։ Այդ վտանգը հիմնականում կրում է միկրոկենսաբանական կամ քիմիական բնույթ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները