Գեներալ. «Իրանի և Ադրբեջանի սահմանները խաղաղության և բարեկամության սահմաններ են»

12:00   25 Հունիս 2020    348

Իրանի և Ադրբեջանի սահմանները խաղաղության և բարեկամության սահմաններ են:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին՝ Նամին քաղաքում իրանա-ադրբեջանական սահմանային անցակետերի ստուգման ժամանակ հայտարարել է՝ Իրանի սահմանապահ զորքերի հրամանատար, գեներալ Ահմեդ Ալի Գուդարզին:

Գեներալը նշել է, որ երկու հարևան պետությունների ընդհանուր սահմաններում ոչ մի խնդիր չկա. «Երկար ժամանակ երկու երկրների միջև սահմանի վերաբերյալ հարցեր չեն առաջացել և երկու կողմերն էլ պահպանում են կնքված համաձայնագրերը: Արդաբիլի նահանգում սահմանում ևս խնդիրներ չկան: Սա անվտանգ տարածաշրջան է: «Սահմանապահների զգոնության և ջանքերի շնորհիվ Իրանի սահմանները լիովին անվտանգ են»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան   Իրան  


Վերնագիրի այլ պիտակները