Իլհամ Ալիևը գործի է դրել վերակառուցումից հետո Ադրբեջանի ՋԷԿ-ը

12:44   25 Հունիս 2020    392

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հինգշաբթի Մինգեչևիրում (Ադրբեջանի արևմուտք) մասնակցել է՝ վերակառուցումից հետո Ադրբեջանի ՋԷԿ-ի գործարկման արարողությանը, հայտնում է պետության ղեկավարի կայքը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Մասնավորապես, «Ազերներժի» ԲԲԸ-ն վերակառուցումից հետո շահագործման է հանձնել՝ 330 և 500 կիլովոլտ հզորությամբ բաց բաշխիչ կայանքները, 8 էներգաբլոկները, Դիսպետչերական կառավարման կենտրոնը, հիմնական և օժանդակ հատվածները, շենքերն ու կայանքները:

Ինչպես հաղորդվել է, ադրբեջանական ՋԷԿ-ի վերակառուցումն իրականացվել է 2018-2020 թվականների համար նախատեսված՝ Ադրբեջանի էներգետիկ համակարգի վերականգնման ռեաբիլիտացիոն ծրագրի շրջանակներում:

Ծրագրի իրականացումը սկսվել է 2018 թվականի սեպտեմբերին: Ծրագիրն ընդգրկում է Ադրբեջանում 12 էլեկտրակայան: Ընդհանուր առմամբ, ծրագրի շրջանակներում նախատեսվում է վերականգնել մոտ 1000 ՄՎտ «կորած» արտադրող հզորություն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Նախագահ   Իլհամ-Ալիև  


Վերնագիրի այլ պիտակները