Android-ի համար հավելվածներում վտանգավոր տրոյան է հայտնաբերվել

22:36   27 Հունիս 2020    544

Android օպերացիոն համակարգի հիման վրա սմարթֆոնների համար հավելվածներում վտանգավոր տրոյան է հայտնաբերվել, որի նպատակը օգտատերերին պարբերաբար գովազդ ցուցադրելն է:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է «Լենտա»-յին հայտնել են Avast-ի մամուլի ծառայությունում:

Ընկերության հետազոտողները ստուգել են Google Play Store հավելվածների խանութը: Խաղեր իմիտացնող 47 ծրագրերում աշխատակիցները գտել են HiddenAds գովազդային տրոյան: Դրանք քողարկում են իրենց որպես անվտանգ ԵՒ օգտակար, բայց իրականում գովազդներ են տեղադրում հավելվածից դուրս:

Avast-ում ընդգծել են, որ այսպիսի ծրագրերը կարող են թաքցնել իրենց նշանները վարակված սարքի վրա եւ անընդհատ գովազդներ ցուցադրել, նույնիսկ՝ այն դեպքում, երբ օգտատերը հեռացնում է ծրագիրը սարքից: Գտնված հավելվածները ներբեռնվել են ընդհանուր ավելի քան 15 միլիոն անգամ:

Google-ի ներկայացուցիչներին հայտնել են իրենց գտնված հավելվածների մասին, սակայն այժմ նրանցից որոշներն այս պահին դեռ հասանելի են խանութում: Ընդ որում, ծրագրերը խաղային ցածր հնարավորություններ եւ ցածր վարկանիշ ունեն. մեկնաբանություններում օգտագործողները դժգոհում են անընդմեջ հայտնվող ​​գովազդից:

Hayatsk.info

Հեշթեգներ: Android    


Վերնագիրի այլ պիտակները