Ադրբեջանի նախագահ. «Հայաստանի անկախության պատմությունը՝ սկզբունքորեն ամոթալի պատմություն է»

22:13   25 Հունիս 2020    208

Հայաստանի անկախության պատմությունը՝ սկզբունքորեն ամոթալի պատմություն է:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին՝ Պաշտպանության նախարարության N զորամասի բացման արարողությունից հետո, զինծառայողների հետ հանդիպմանը իր ելույթում ասել է՝ նախագահ Իլհամ Ալիևը:

«Ներկայիս պայմաններում պետք է ավելացնենք և մենք ավելացնում մեր ուժերը: Հայաստանը մի քանի տարի է գտնվում է խորը ճգնաժամի մեջ: Կարող եմ ասել, որ Հայաստանի անկախության պատմությունը՝ սկզբունքորեն ամոթալի պատմություն է, քանի որ ներկայիս կառավարությունը բազմիցս հայտարարել և ապացուցել է, որ 1998 թվականից մինչև 2018 թվականը Հայաստանը ղեկավարած մարդիկ՝ հանցագործներ են, գողեր և ավազակներ: Նրանցից շատերը ձերբակալված են: Հայտնի է դարձել, որ նրանց գեներալները գողեր են, ովքեր գողանում են զինվորին տրամադրվող տուշոնկան և վաճառում շուկաներում:

Նրանց հերոսները հանցագործներ են, նրանց նախագահները՝ կաշառակերներ: Ներկայիս իշխանուլյունը բացահայտել է այդ ամենը: Մենք առանց այն էլ գիտեինք այդ մասին, և այժմ ամբողջ աշխարհը գիտի: Այսինքն ստացվում է, որ 20 տարի շարունակ այս «անկախ» երկիրը ղեկավարել են ավազակները, կաշառակերներն ու հանցագործները: Ինչպե՞ս կարելի է անվանել այդ երկիրը: Դեռ 30 տարին չի լրացել, որ այն գոյություն ունի, որպես իբր անկախ երկիր, և եթե 20 տարի այն ղեկավարել են ավազակները, ապա ինչպե՞ս կարելի է այն անվանել՝ ավազակային, հանցագործների երկիր: Տեսնենք, թե ինչ է տեղի ունեցել 2018 թվականից հետո: Այնտեղ, իբր տեղի է ունեցել դեմոկրատական հեղափոխություն: Այս ամենը սուտ է», - ասել է նախագահ Իլհամ Ալիևը:

Պետության ղեկավարն ընդգծել է, որ մենք գիտենք, թե որտեղից են այնտեղ ստացվել փողերը, հավանաբար գիտի նաև հայ ժողովուրդը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Նախագահ   Իլհամ-Ալիև  


Վերնագիրի այլ պիտակները