Իլհամ Ալիև. «Պարզվում է, որ Հայաստանի վարչապետը և նրա ընտանիքը զբաղվում են մաքսանենգությամբ»

13:00   26 Հունիս 2020    542

Պարզվում է, որ Հայաստանի վարչապետը և նրա ընտանիքը զբաղվում են մաքսանենգությամբ:



Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին՝ Պաշտպանության նախարարության N զորամասի բացումից հետո, զինծառայողների հետ հանդիպմանն իր ելույթում ասել է՝ նախագահ Իլհամ Ալիևը:

«Ի ՞նչ են ցույց տալիս վերջին զարգացումները Հայաստանում: Քաղաքական հակառակորդները հետապնդվում են, ձերբակալվում, և սահմանադրության մեջ անօրինական փոփոխություններ են իրականացվում: Այն դեպքում, երբ այդ փոփոխությունները կարող են կատարվել միայն հանրաքվեով: Նրանք տեսան, որ հանրաքվեն չտվեց ակնկալվելիք արդյունքը, և նրանք փոփոխություններ կատարեցին խորհրդարանում: Հետևաբար, լիովին խախտված է իշխանությունների տարանջատումը:

Օրենսդիր իշխանությունը, գործադիր իշխանությունը, դատական ոլորտը արդեն գտնվում է մեկ անձի ձեռքում, դրանք հանդիսանում են գործիք և այս բռնապետությունն ուժեղանում է: Միևնույն ժամանակ, Հայաստանում զանգվածային բնույթ է կրում կոռուպցիան, գողությունը, կաշառքը, կաշառակերությունը, խնամիությունը: «Պարզվում է, որ վարչապետը և նրա ընտանիքը զբաղվում են մաքսանենգությամբ», - ասել է նախագահ Իլհամ Ալիևը:

Նրա խոսքով, ծխախոտի մաքսանենգության գլխին կանգնած են են վարչապետը, նրա ընտանիքն ու մերձավորները:

«Դրանից հետո հարուցվում են քրեական գործեր հարուստ գործարարների դեմ, որից հետո նրանց ստիպում են գումար փոխանցել նրանց կողմից ստեղծված հիմնադրամին: Եվ այս հիմնադրամից ստացված գումարները վերցվում և յուրացվում են: Այսինքն` այսօր Հայաստանի վարչապետը և նրա մերձավոր հարազատները, շրջապատը վերածվել են կաշառակերության խորհրդանիշի: Տեսեք, թե ինչպիսին են եղել նրանց ֆինանսական հնարավորությունները երկու տարի առաջ և ինչպիսին են դրանք այժմ: Դրա համար էլ Հայաստանում իշխում է բռնատիրությունը, և որքան երկար շարունակվի այդ գործընթացը, այնքան ավելի վաղ այնտեղ առկա խնդիրները հասնելու են կրիտիկական նիշի: Սկզբունքորեն, եթե օբյեկտիվ վերլուծություն արվի, մենք կարող ենք տեսնել, որ զարգացման հեռանկարներ այնտեղ չկան, քանի որ երկիրը չի կարող պահել իրեն, պաշտպանել իր սահմանները, նրանց սահմանները պաշտպանում են օտարերկրյա պետությունների զինվորներն ու սպաները», - նշել է նախագահ Իլհամ Ալիևը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Նախագահ   Իլհամ-Ալիև  


Վերնագիրի այլ պիտակները