Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 662 նոր դեպք, մահացել է 12 մարդ

11:16   27 Հունիս 2020    531

Հայաստանում հունիսի 27-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 23 909 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 662-ով:

Մեկ օրում մահացել է 12 մարդ:

Մահվան դեպքերի վերաբերյալ ԱՆ-ից հայտնում են, որ պացիենտները եղել են 70 (տղամարդ), 83 (կին), 64 (կին), 81 (տղամարդ), 72 (տղամարդ), 60 (տղամարդ), 97 (կին), 81 (տղամարդ), 89 (կին) և 60 (տղամարդ) տարեկան։ Բացի վերջինից, մնացած բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հայաստան  


Վերնագիրի այլ պիտակները