Թուրալ Գյանջալիև. «Ադրբեջանը բոլոր պայմանները կստեղծի ադրբեջանցիների և հայերի խաղաղ գոյատևման համար»

11:01   27 Հունիս 2020    451

«Շուշան՝ ոչ միայն տաճարներից ու ադրբեջանական երաժշտության օրաններից մեկն է, պատմամշակութային կենտրոններից մեկը, դա նաև յուրաքանչյուր ադրբեջանցու ոգու մի մասնիկն է։

Այդ քաղաքի օկուպացիայով ավարտվել է Լեռնային Ղարաբաղում էթնիկական զտումը, որտեղ մինչև այդ ժամանակ ոչ մի ադրբեջանցի չի մնացել»։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին՝ «Մոսկվա-Բաքու»-ին տված հարցազրույցում հայտարարել է՝ Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ղեկավար, Միլլի Մեջլիսի (խորհրդարան) պատգամավոր Թուրալ Գյանջալիևը։

Նրա խոսքով, օկուպացիայի ժամանակահատվածում քաղաքը կողոպտվել է, շատ հուշարձանները և մշակույթային արժեքները ոչնչացվել են, քաղաքի մշակութային պատկերը փոխվել է, իսկ սրբավայրերը և մզկիթները ենթարկվել են պղծման ու բարբարոսության։

«Շուշայում ավերվել են ավելի քան 170 բնակելի շենքեր, մոտ 160 մշակութային և պատմական հուշարձաններ։ Դրանց շարքում են Փանահ խանի պալատը և գրադարանը, Խանի պալատը և քարավանսարայը, Աշաղը Գյովհարաղայի մզկիթը և ժամացույցով մզկիթը, Վագիֆի դամբարանը, Նաթավանի տունը և այլ հուշարձաններ։ Ղարաբաղի տիրակալ Իբրահիմ խանի դուստր Գյովհարաղայի պատվերով կառուցված Յուխարը Գյովհարաղայի մզկիթը (Ջումա մզկիթը) հայերի կողմից «վերակառուցվել» է և ներկայացվում է, որպես իրանական մզկիթ։

Հենց որ մենք վերադառնանք մեր հարազատ հողեր, Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը վերականգնվելուց հետո, Ադրբեջանը բոլոր ջանքերը կներդնի՝ Շուշայի վերականգնման, մշակութային արժեքների և պատմական հուշարձանների վերականգնման համար, և գլխավորը մեր երկու՝ ադրբեջանական ու հայկակական համայնքների կյանքի և խաղաղ գոյատևման համար բոլոր անհրաժեշտ պայմաններ ստեղծելու համար։

Hayatsk.info

Հեշթեգներ: Թուրալ-Գյանջալիև  


Վերնագիրի այլ պիտակները