Ռուսական Սու-30 կործանիչը Սև ծովի երկնքում ամերիկյան հետախուզական ինքնաթիռներ է «որսացել»

12:24   27 Հունիս 2020    190

Ռուսաստանի հակաօդային պաշտպանության համակարգը Սև ծովի ջրերի չեզոք գոտիների օդային տարածքում ամերիկյան հետախուզական ինքնաթիռներ է հայտնաբերել, որոնք «որսալու» համար Ռուսաստանի սևծովյան նավատորմի ռազմածովային ավիացիայի Սու-30 կործանիչն է ուղարկվել․ համապատասխան տեսանյութը հրապարակվել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության յութուբյան տեսաալիքում, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Հայտնի է, որ ռուսական կործանիչն անվտանգ հեռավորության վրա մոտեցել է օդային օբյեկտներին և «ճանաչել» դրանք որպես ԱՄՆ հակաօդային պաշտպանության Р-8А Poseidon պարեկային ինքնաթիռ, RC-135 ռազմավարական հետախուզական ինքնաթիռ և KC-135 լցավորող ինքնաթիռ։

ՌԴ պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ կործանչի մոտենալուց հետո ամերիկյան ինքնաթիռները փոխել են ուղղությունը ռուսական սահմանից։

Գերատեսչության կողմից ներկայացված տեսանյութում երևում է օդում KC-135-ի միջոցով ռազմավարական RC-135 հետախուզական ինքնաթիռի վերալիցքավորման պահը։ Կադրերում է հայտնվել նաև պարեկային Boeing P-8 Poseidon ինքնաթիռը։



Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները