Համացանցում հայտնվել է Վոլոգոդյան մարզում տորնադոյի տեսանյութը. VIDEO

09:55   28 Հունիս 2020    175

Վոլոգոդյան մարզի բնակիչները հսկայական տորնադոյի տեսանյութ են նկարահանել։

Կադրերում երեւում է սպիտակ պտտահողմը, որը դանդաղ տեղաշարժվում է տեղանքում, հայտնում է МК-ը։

«Վեստի»-ն հայտնում է, որ ենթակառուցվածքներում ավերածություններ չկան, սակայն տուժել են ծառերը, այդ թվում՝ 145-ամյա սոճին, որը տեղական տեսարժան վայրերից է, լուրջ վնասվել են: Մի քանիսը նույնիսկ արմատախիլ են եղել: Իրադարձությունները տեղի են ունեցել մարզի Տառնոգսկի շրջանում:



Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները