Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 736 նոր դեպք, մահացել է 12 մարդ

11:19   28 Հունիս 2020    456

Հայաստանում հունիսի 28-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 24 645 դեպք:

Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 736-ով:

Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 565 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 426 (+6), այլ պատճառներով՝ 139 (+6):

Մեկ օրում մահացել է 12 մարդ:

Մահվան դեպքերի վերաբերյալ ԱՆ-ից հայտնում են, որ պացիենտները եղել են 33 (տղամարդ), 83 (կին), 87 (կին), 81 (կին), 85 (տղամարդ) և 80 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 6 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հայաստան  


Վերնագիրի այլ պիտակները