Ս. Արաբիայի սահմանապահները նախազգուշական կրակ են բացել իրանական ռազմանավերի ուղղությամբ

12:49   28 Հունիս 2020    203

Իրանական ռազմական նշանակության նավակները փորձել են մուտք գործել Սաուդյան Արաբիայի ջրային տարածք, սակայն արձակված նախազգուշական կրակից հետո ետ են վերադարձել, РИА Новости-ի փոխանցմամբ՝ սաուդական SPA լրատվական գործակալությանը հայտնել է թագավորության սահմանապահ ծառայության պաշտոնական ներկայացուցիչը:

Վերջինն ընդգծել է, որ Սաուդիան Արաբիան իր ջրային տարածքը խախտելու որևէ դեպք թույլ չի տա:

2016թ-ի սկզբին Սաուդիան Արաբիան խզել էր դիվանագիտական հարաբերություններն Իրանի հետ այն բանից հետո, երբ սաուդական դիվանագիտական առաքելության վրա Թեհրանում հարձակում էին գործել ցուցարարները, որոնք իրենց բողոքն էին արտահայտում Սաուդիան Արաբիայում շիա մի քարոզիչի մահապատժի ենթարկելու կապակցությամբ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Սաուդյան-Արաբիա  


Վերնագիրի այլ պիտակները