Ամերիկացին վիճակախաղով 4 մլն դոլար է շահել

13:25   28 Հունիս 2020    210

ԱՄՆ Միչիգան նահանգի բնակիչ Մարկ Կլարկը 3 տարվա ընթացքում 2 անգամ վիճակախաղով շահել է 4 մլն դոլար:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտնում է UPI գործակալությունը:

Ամերկացու խոսքով՝ պաշտպանիչ դաշտերը ջնջելիս ինքն օգտագործել է «կախարդական մետաղադրամ», որը տվել էր մահացած հայրը:

«Երևի այս հաջողակ մետաղադրամն ինձ օգնեց հաղթել: Երբեք չես մտածի, որ մի օր կշահես միլիոնավոր դոլարներ, առավել ևս, երբեք չես մտածի ու այդ միլիոնավոր դոլարները կշահես երկու անգամ»:

Նա որոշել է գումարը ծախսել ընտանիքի հոգսերը հոգալու վրա, նաև մեկնել հանգստի կնոջ և որդու հետ:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները