Իսպանիայի քաղաքացիներին կսկսեն կյանքի համար նվազագույն նպաստ վճարել

16:20   28 Հունիս 2020    137

Այս ուրբաթ օրվանից նեղ պայմաններում գտնվող առաջին 255 000 իսպանացիները կսկսեն ստանալ կյանքի համար նվազագույն նպաստ։

Այդ ծրագիրը մայիսի վերջին հավանության արժանացրած կառավարության տվյալներով, նրանց մեկ երրորդը անչափահասներ են, գրում է Euronews-ը։

Նվազագույն նպաստը կազմում է 462 եվրո, առավելագույնը՝ 1015։

«Կառավարությունում պարզաբանում են, որ կյանքի համար նվազագույն նպաստի նպատակը աղքատությանը վերջ տալն է։ Այն Իսպանիայում ավելացել է համավարակի պատճառով։ Դրա վառ ապացույցն են անվճար ուտելիքի համար հարյուրավոր մարդկանց հերթերը։ Փորձագետների տվյալներով՝ այս միջոցառման շահառուներ կդառնան 850 000 ընտանիքներ, կամ 2 միլիոն 300 000 մարդ»,- գրում է պարբերականը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Իսպանիա  


Վերնագիրի այլ պիտակները