Սերբիայի խորհրդարանի խոսնակը վարակվել է կորոնավիրուսով

17:51   28 Հունիս 2020    129

Սերբիայի Ազգային սկուպշչինայի (խորհրդարան) նախագահ Մայա Գոյկովիչը վարակվել է կորոնավիրուսով։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին շաբաթ օրը հայտնել է «Տանյուգ» գործակալությունը։

Գոյկովիչի մոտ թոքաբորբ է, նրան տեղափոխել են կորոնավիրուսով պացիենտների հիվանդանոց, որտեղ նա բուժում է ստանում: Ինչպես գործակալությանը հայտնել են խոսնակի գրասենյակում, 57-ամյա քաղաքական գործիչը իրեն լավ է զգում:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ կորոնավիրուսով վարակվել է նաեւ հանրապետության պաշտպանության նախարար Ալեքսանդր Վուլինը: Նախարարը լավ է զգում, չունի ոչ մի ախտանիշ, նա ինքնամեկուսացման մեջ է: Ավելի վաղ Վուլինը պլանավորում էր մասնակցել Մոսկվայում Հաղթանակի շքերթին, որն անցկացվեց հունիսի 24-ին: Սակայն նա չի եղել Կարմիր հրապարակում Սերբիայի պատվիրակության կազմում:

Ընդհանուր առմամբ, վերջին տվյալների համաձայն, Սերբիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը 13 792 է, մահերի թիվը՝ 267:

Hayatsk.info

Հեշթեգներ:


Վերնագիրի այլ պիտակները