Նյու Յորքում ցուցարարները պահանջել են ոստիկանության բյուջեն կրճատել առնվազն 1 միլիարդ դոլարով

18:01   28 Հունիս 2020    185

Նյու Յորքի հարյուրավոր ցուցարարներ պահանջել են հաջորդ ֆինանսական տարում ոստիկանության բյուջեն կրճատել առնվազն 1 միլիարդ դոլարով և այդ միջոցներն ուղղել աֆրոամերիկացիներին աջակցելուն, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Ակտիվիստներն արդեն մի քանի օր է, ինչ չեն լքում Նյու Յորքի քաղաքապետարանի դիմացի City Hall Park-ը: Նրանք պահանջում են, որ իշխանությունները ներդրումներ կատարեն աֆրոամերիկյան համայնքների անվտանգության, կրթության և բնակարանային ծրագրերի մեջ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Գործակալության տվյալներով՝ Նյու Յորքի ոստիկանության տարեկան բյուջեն կազմում է մոտ 6 միլիարդ դոլար: Ըստ ակցիայի կազմակերպիչ Չարլզ Խանի՝ ակտիվիստները ցանկանում են կրճատել ոստիկանության համար ֆինանսավորումը, քանի որ դա չի օգնել սևամորթ համայնքի անվտանգությանը:

«Եթե քաղաքապետն ու քաղաքապետարանը անտեսեն պահանջները, թող ավելի շատ բողոքի ցույցերի ու շատ ավելի շատ գործողությունների պատրաստ լինեն»,- ավելացրեց նա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Նյու-Յորք  


Վերնագիրի այլ պիտակները